Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Մեկ անգամ խաբողը հա՛ էլ կխաբի

Մեկ  անգամ խաբողը հա՛ էլ կխաբի
23.03.2025 | 09:34

44-օրյա պատերազմի ժամանակ անընդհատ խաբում էին, գոչելով՝ «Հաղթում ենք»։ Հիմա նույն մարդիկ խաղաղության պայմանագրով, խաղաղության խաչմերուկով, տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացումով են խաբում հանրությանը։ Մեկ անգամ ստողը, խաբողը հա էլ կխաբի ու խաբում է։ Մեկ անգամ խաբվողը մեղավոր չէ, որ խաբողին մարդու տեղ է դրել, սակայն վերջինս խաբեբա է դուրս եկել։ Մեկ անգամից ավել խաբվողը, առավել ևս, 7 տարի շարունակ խաբվողները ուղեղից խոզի գրիպով հիվանդ են, ինչպես մեր կողմերում են ասում՝ բիլակը քամակում շաշեր։ Նրանք հիմա Հայաստանի բնակչության մոտ 10 տոկոսն են կազմում, այդքան է Հայաստանին մեծ աղետներ բերած կուսակցության վարկանիշը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3042

Մեկնաբանություններ